copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 22:06 05-08-2026

Արմեն Մամաջանյանը նշանակվել է Հայկ Կոնջորյանի խորհրդական

Արմեն Մամաջանյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդական։

«Շնորհակալություն եմ հայտնում Հայկ Կոնջորյանին՝ ցուցաբերած բարձր վստահության համար։ Կանեմ առավելագույնը՝ արդարացնելու այդ վստահությունն ու բարեխղճորեն ծառայելու Հայաստանի Հանրապետությանը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մամաջանյանը։