Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:20 29-08-2023

Հայկ Կոնջորյանի «պաշտոնի հաշվին» կնոջ եկամուտները 5 անգամ ավելացել են «ՀայՓոստ»-ում. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

«2021 թվականին մամուլում մեծ աղմուկ բարձրացավ, որ «ՀայՓոստ» ընկերությունը «ատեստացիայի անվան տակ զանգվածային կրճատումներ է անում»:

Պարզվում է՝ «ՀայՓոստ»-ում կան աշխատակիցներ, որոնք, ընկերության ֆինանսական ծանր դրությանը զուգահեռ, բարելավել են իրենց ֆինանսական վիճակը, օրինակ՝ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը:

«Ժողովուրդ» օրաթերթը թերթեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի կնոջ՝ Շուշան Ալեքսանյանի կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագիրը, եւ պարզվեց, որ հեղափոխության տարում նա ամսական մոտ 470 հազար ՀՀ դրամ (ներառյալ հարկերը) աշխատավարձ է ստացել: Այնուհետեւ, երբ 2020-ից աշխատանքի է անցել «ՀայՓոստ» ՓԲԸ-ում, վարձատրություն է ստացել 1 մլն 900 հազար դրամ, որը 2 տարի անց՝ ամուսնու պաշտոնական առաջխաղացումից հետո, դարձել է 9 մլն 474 հազար դրամ:
Այսինքն՝ 2021 թվականին «ՀայՓոստ»-ից նա ստացել է 6 մլն 812 հազար դրամ, իսկ 2022 թվականին՝ 9 մլն 474 հազար դրամ: Թե ինչպես, ինչի հաշվին է Շուշան Ալեքսանյանի ստացած ամսական մոտ 150 հազար ՀՀ դրամ վարձատրությունը 2 տարի անց դարձել ամսական մոտ 800 հազար դրամ, դժվար է ասել: Բարդագույն այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ գործատուից:

Ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի կնոջ՝ Շուշան Ալեքսանյանի աշխատանքի վաձատրությունը աճել է գրեթե 4 մլն-ով՝ դառնալով 9 մլն 474 հազար դրամ: Ի՞նչ հիմնավորմամբ է եղել աշխատանքի վարձատրության բարձրացումն այն դեպքում, երբ որոշ ժամանակ առաջ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն մասսայականորեն հաստիքներ էր կրճատում մարզերի եւ Երեւանի մասնաճյուղերում, նաեւ «ՀայՓոստ»-ում ՊՎԾ-ի կողմից արձանագրվել են շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումներ, որի համար ընկերությունը տուգանվել է։

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի այս հստակ հարցադրումներին «ՀայՓոստ»-ից ստացանք հետեւյալ պատասխանը. «Հարցման մեջ նշված անձը «ՀայՓոստ» ՓԲԸ-ում աշխատանքի է անցել 2020 թվականից, աշխատանքի վարձատրությունը որոշված է ընկերության եւ աշխատակցի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական դրույքաչափով, որը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հդվածի համաձայն, հանդիսանում է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն, որը ենթակա չէ տրամադրման կամ հրապարակման ՀՀ աշխատանքային օրենսգրքի 199-րդ հոդվածի ուժով»:

Այսինքն՝ «ՀայՓոստ»-ը գաղտնի է պահում, թե ինչպես է կրճատումներ իրականացնող ընկերությունում կոնկրետ ՔՊ խմբակցության ղեկավարի կինը աշխատավարձի մոտ 5 անգամ բարձրացում ունեցել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին