Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 18:30 16-10-2025

ՀԷՑ-ում արձանագրվել են թերգրանցումներ. հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Աննախադեպ.

ՀԷՑ-ի միայն մեկ մասնաճյուղի երկու տարբեր ցանցերում արձանագրվել են Ինքնավար էլեկտրաարտադրողների (արեւային կայանների) կողմից արտադրված եւ Բաշխիչ ցանց հետ մղված (ՀԷՑ-ին մատակարարված) էլենտրաէներգիայի քանակի՝ ավելի քան 1մլն կՎտ.ժ թերգրանցումներ։

ՀԷՑ-ի մասնաճյուղերում իրականացվող համալիր ստուգումների եւ թիրախային վերահսկողության արդյունքում միայն «Արաքս» մասնաճյուղի Արտաշատի էլ.ցանցում արձանագրվել են ավելի քան 817հազար կՎտ.ժ արտադրված եւ բաշխիչ ցանց հետ մղված քանակի էլեկտրաէներգիայի թերգրանցումների փաստեր, որի բացահայտման հետեւանքով ս/թ. սեպտեմբեր ամսվա փաստացի կորուստների ցուցանիշը տվյալ ցանցում կտրուկ աճել է 11,14%-ով՝ հասնելով 18,93%-ի (օգոստոս ամսվա փաստացի կորուստները՝ 7,79%):

Հատկանշական է, որ անցյալ տարվա նույն ամսվա համար սահմանված առաջադրանքը եւ «փաստացի» գույքագրված կորուստները հաշվետվություններում բացարձակ նույնական են արտացոլված՝ 7,31%, ինչը սահմանված կարգով ներկայացվել է նաեւ ՀԾԿՀ-ին՝ ըստ հաստատված ժամանակացույցի։

Թերգրանցումների փաստերն առնչվում են շուրջ 769 սպառող սուբյեկտների (ֆիզիկական եւ իրավաբանական անձինք), ում ՀԷՑ-ն արդեն իսկ ս/թ. մայիսի 1-ի դրությամբ վճարել է բաշխիչ ցանց հետ մղած էլեկտրաէներգիայի դրական փոխհոսքերի մնացորդը, որպես հատուցում՝ տարեկան նվազագույն գնով. այն է՝ մոտ 13,17 ՀՀ դրամ, սակայն այս պարագայում, քանի որ գործնականում հնարավոր չէ պարզել, թե թերգրանցված քանակներն ինչ ժամանակամիջոցում են արտադրվել եւ հետ մղվել բաշխիչ ցանց (մինչեւ մայիսի 1-ը, թե՞ դրանից հետո), ուստի ձեւավորված 817,181 կՎտ.ժամ կուտակումը հետագայում վերոնշյալ սպառողների կողմից մարելու դեպքում ՀԷՑ-ն անխուսափելիորեն կրելու է առանձնապես խոշոր չափերի վնասներ։

Արձանագրված փաստերի առթիվ ՀԷՑ Ժամանակավոր կառավարչի կողմից հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն, ինչպես նաեւ համապատասխան գրություն է հասցեագրվել ՀԾԿՀ նախագահին՝ վերոնշյալ արձանագրումներն իրացնելու նախաձեռնված վարչական վարույթի շրջանակներում։

ՀԷՑ-ի մի շարք այլ մասնաճյուղերում եւ էլ.ցանցերում թիրախային վերահսկողական գործողություններն ու ստուգումները շարունակվում են։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել