copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 21:12 03-08-2026

Սյունիքում բախվել են ֆիզկուլտուրայի ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավոր

Երեկ՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 19:30-ի սահմաններում Ագարակ-Մեղրի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Սլավա Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» և Երևանի բնակիչ 59-ամյա Հարություն Բ.-ի վարած «Opel Frontera» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Սլավա Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով էլ «ՎԱԶ 2121»-ը գլխիվայր շրջվել է։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված