copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:30 02-04-2024

Վայոց ձորի մարզում բախվել են «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության աշխատակցի Mercedes-ն ու իտալացի զբոսաշրջիկի Suzuki-ն․ կա վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Արայիկ Սարգսյանի վարած «Mercedes» մակնիշի և Իտալիայի Հանրապետության քաղաքացի 32-ամյա Էլիսա Պոլինտեի վարած «Suzuki» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Suzuki»-ն կողաշրջվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում, իսկ «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել բետոնե արգելապատնեշը, մոտ 12 մ բարձրությունից ընկել և մոտ 100 մ մի քանի պտույտ շրջվելով բախվել է քարերին և հայտնել է ձորում։

Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդ Ա․ Սարգսյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Mercedes»-ի վարորդը ասում էր, որ ինքը փրկվել է, քանի որ ամրագոտին կապած է եղել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդներից Ա․ Սարգսյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության շուկայի պատասխանատու , իսկ «Suzuki»-ի վարորդը զբոսաշրջիկ է, նրա հետ ավտոմեքենայում գտնվող ուղևորը նույնպես Իտալիայի Հանրապետության քաղաքացի է և զբոսաշրջիկ։ Ավտոմեքենան էլ վարձույթով են վերցրել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
15:13 Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի