copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 22:53 02-08-2026

Հունաստանում անտառային հրդեհների մարման ժամանակ 2 ուղղաթիռ է բախվել

Հունաստանում բախվել են երկու հրշեջ ուղղաթիռներ, որոնք մասնակցում էին Աթենքից արևմուտք բռնկված խոշոր անտառային հրդեհի մարմանը, հաղորդում է AFP-ը։

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը Պսատայի շրջանում, որտեղ փրկարար ծառայությունները որոնողական գործողություն են իրականացնում անձնակազմերի անդամներին գտնելու համար։

Հրշեջ ծառայության տվյալներով, Bell ուղղաթիռները օդում բախվել են կրակի դեմ պայքարի ընթացքում։ Փրկարարներն անմիջապես ուղարկվել են դեպքի վայր։ Պետական ERT հեռուստաալիքը հայտնել է, որ անձնակազմի անդամներից մեկին հաջողվել է գտնել ողջ, իսկ երկրորդի որոնումները շարունակվում էին։

Հեռուստատեսային կադրերում երևացել է ուղղաթիռներից մեկի ընկնելու պահը՝ պտուտակների բախումից հետո. ուղղաթիռը բռնկվել է և ընկել գետնին։

Վթարը տեղի է ունեցել Հունաստանը պատած լայնածավալ հրդեհների ֆոնին։ Երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ երկիրը «չափազանց ծանր օրեր» է ապրում ծայրահեղ եղանակային պայմանների պատճառով։
«Երբ քամին փչում է այսպիսի ուժով, նույնիսկ մեր ունեցած տասնյակ ինքնաթիռները չեն կարող անվտանգ աշխատել», — սոցիալական ցանցերում գրել է վարչապետը։

Հրշեջ ծառայության տվյալներով, մոտ 500 հրշեջ շարունակում է պայքարել կրակի դեմ Աթենքից մոտ 70 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող հանրահայտ ծովափնյա Պորտո-Գերմենո բնակավայրի մոտ։ Փրկարարների գլխավոր խնդիրը հրդեհի տարածումը դեպի մայրաքաղաքի արևմտյան ծայրամասեր չթողնելն է։
Մեկ այլ խոշոր հրդեհի օջախ գործում է Պելոպոնեսի հյուսիսում գտնվող Էգիալիայի շրջանում, որտեղ աշխատում է մոտ 100 հրշեջ։ Նոր հրդեհ է բռնկվել նաև Իոնական ծովում գտնվող Կեֆալոնիա կղզում։ Այդ կապակցությամբ ձերբակալվել է 44-ամյա մի տղամարդ, որին կասկածում են դիտավորյալ հրկիզման մեջ։

Աթենքի ազգային աստղադիտարանի նախնական գնահատականներով, միայն Կորնթոսյան ծոցի շրջանում կրակից ոչնչացվել է ավելի քան 6500 հեկտար անտառ և գյուղատնտեսական հողատարածք։ Հետազոտողները նշում են, որ տարածման մասշտաբների պատճառով հրդեհը կարող է ստանալ «մեգահրդեհի» կարգավիճակ։
Անտառային հրդեհների փորձագետ Թեոդորոս Յաննառոսը հայտարարել է, որ Պորտո-Գերմենոյի մոտ այրված տարածքի մակերեսը, հավանաբար, գերազանցել է 10 հազար հեկտարը։

Հրդեհներն ուղեկցվել են ուժեղ հյուսիսային քամիներով, որոնց արագությունը հասել է ժամում 100 կիլոմետրի։ Տուրբուլենտության պատճառով ավիացիայի համար դժվար էր ջուր վերցնել և օդից ջրի նետումներ իրականացնել։
Իշխանությունները տարհանել են մի քանի բնակավայրերի բնակիչների։ Հունաստանի ոստիկանությունը հրապարակել է կադրեր, որոնցում ծառայությունների աշխատակիցները շրջում են Ագիոս-Նեկտարիոս գյուղի տներով, թակում դռները և բղավում. «Կա՞ այստեղ որևէ մեկը», զգուշացնելով մարդկանց մոտեցող կրակի մասին։
Որոշ բնակիչներ կորցրել են իրենց տները։

Հունաստանը ամեն տարի բախվում է լայնածավալ անտառային հրդեհների՝ ջերմաստիճանի բարձրացման, երաշտների և առավել հաճախակի շոգի ալիքների ֆոնին։ Վերջին օրերին երկրում զոհվել է երեք հրշեջ՝ երկուսը Կրետեում և մեկը Պելոպոնեսում։ Քաղաքացիական պաշտպանության նախարար Էվանգելոս Տուրնասը հայտարարել է, որ հրշեջ ծառայություններն աշխատում են իրենց հնարավորությունների սահմանում։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին