Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 ժամ առաջ - 10:23 03-08-2026

Գերմանիայում անցկացվել է ցեխի մեջ սահնակներով անցնելու մրցավազք

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Գերմանական Դանգաստ առողջարանային քաղաքում՝ Վադենզե ծովի ափին, անցկացվել է ցեխի մեջ սահնակներով անցնելու արտասովոր մրցավազք։

Ինչպես հայտնում է DW-ն, մասնակիցները, ծովային ցեխի միջով ճանապարհ են անցնում փայտե սահնակներով՝ հաղթահարելով շուրջ 150 մետր հեռավորություն։

Մրցույթի պարտադիր պայմաններից մեկը սպիտակ վերնազգեստ կրելն է, որի սկզբնական գույնից մինչև վերջնագիծ հասնելը մաքուր գրեթե ոչինչ չի մնում։

Հաղթողներին պարգևատրում են կերամիկական գավաթներով։ Սահնակների մրցավազքից զատ՝ փառատոնի հյուրերի համար կազմակերպվում են նաև համերգներ, գրական ընթերցումներ և ֆիլմերի ցուցադրություններ։