Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 6 ժամ առաջ - 09:42 03-08-2026

Գերմանիայում գործարկվել է աշխարհի ամենակարճ տրամվայի գիծը՝ ընդամենը 400 մետր երկարությամբ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Գերմանական Էրֆուրտ քաղաքում հայտնվել է աշխարհի ամենակարճ տրամվայի երթուղին, որն ունի ընդամենը 400 մետր երկարություն և մեկ կանգառ։

Այս մասին հայտնուն է BBC-ն՝ հավելելով, որ
անսովոր գիծը ձևավորվել է գլխավոր կայարանի տրանսպորտային հանգույցի խոշոր վերանորոգման պատճառով, երբ հիմնական երթուղիները փակվել էին, սակայն որոշում էր կայացվել պահպանել կապը կայարանի և Անգեր կենտրոնական հրապարակի միջև։

DW-ի տվյալներով՝ չնայած կարճ հեռավորությանը, տրամվայները շարունակում են աշխատել կանոնավոր չվացուցակով։ Գծում սպասարկում է ընդամենը մեկ գնացք, որի վրա աշխատում է միաժամանակ երկու մեքենավար։

Յուրաքանչյուրը վարում է տրանսպորտային միջոցը միայն մեկ ուղղությամբ, որպեսզի ստիպված չլինեն յուրաքանչյուր 400 մետրից հետո վազել վագոնի մի ծայրից մյուսը և վերակարգավորել խցիկի համակարգերը։

Տրանսպորտային ընկերությունից վստահեցրել են, որ երթուղին մեծ պահանջարկ ունի բնակիչների շրջանում. յուրաքանչյուր ուղևորության ժամանակ տրամվայից օգտվում է 20-ից 30 ուղևոր։