Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 5 ժամ առաջ - 09:28 03-08-2026

Դանուբի ջրի ցածր մակարդակի պատճառով Հունգարիայի Պակշի ատոմակայանը կանգնած է վտանգի առջև

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հունգարիայի Պակշի ատոմակայանի նախավերջին գործող էներգաբլոկը անջատվել է օգոստոսի 2-ի գիշերը՝ Դանուբ գետում ջրի մակարդակի կտրուկ անկման պատճառով։

Այս մասին հայտնում է BBC-ն՝ հավելելով, որ Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարը հայտարարել է, որ 44 տարվա ընթացքում առաջին անգամ կայանը կարող է ամբողջությամբ դադարեցնել աշխատանքը։

Ատոմակայանի մամուլի ծառայության պարզաբանմամբ՝ 4-րդ էներգաբլոկի վերջին գեներատորի անջատումից հետո աշխատանքը շարունակում է միայն 2-րդ էներգաբլոկը՝ 50% հզորությամբ։

Սակայն ջրի մակարդակի հետագա իջեցման դեպքում այն նույնպես կանջատվի, ինչը կհանգեցնի էլեկտրաէներգիայի արտադրության լիակատար դադարեցմանը։

Ստեղծված իրավիճակում Պակշի ԱԷԿ-ի ղեկավարությունը բնակչությանը կոչ է արել կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը, հատկապես երեկոյան ծանրաբեռնվածության ժամերին՝ 17:00-ից 22:00-ն։