Ուղիղ եթեր
ԻնստաNews 1 ժամ առաջ - 18:18 02-08-2026

Սկեսուրս հպարտանում է, որ բլոգեր հարս ունի. Վարդը՝ անձնական կյանքի մասին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

«Ինստա News» հաղորդման տաղավարում այս անգամ հյուրընկալվել է բլոգեր Վարդը: Նա կարողացել է կարճ ժամանակում գտնել իր ուրույն տեղը, ստեղծել ընտանեկան ջերմ միջավայր և ձևավորել հավատարիմ լսարան: Հաղորդման ընթացքում Վարդն պատմել է իր ճանապարհի, ամուսնու հետ արտասովոր ծանոթության ու ընտանեկան կյանքի մանրամասների մասին:

Վարդի խոսքով՝ իր համար էլ էր զարմանալի, երբ ընդամենը 200-300 հետևորդ ունենալու պարագայում արդեն ստացավ համագործակցության առաջին առաջարկը: Այժմ նա աշխատում է բազմաթիվ բրենդների ու ընկերությունների հետ, թեև ընդգծում է, որ բլոգերի աշխատանքը հեռու է հեշտ լինելուց։

Ամենաանսպասելին Վարդի ու նրա ֆուտբոլիստ ամուսնու ծանոթության պատմությունն է: Առիթներից մեկի ժամանակ տղայի ծնողները նկատում են մի աղջկա և որդուն ասում, որ հավանել են նրան: Տղան օնլայն հարթակում սկսում է փնտրել ծնողների նշած աղջկան, սակայն սխալմամբ գտնում է Վարդի էջը: Այս պատահական սխալն էլ դառնում է նրանց ճակատագրական հանդիպման ու սիրո սկիզբը: Քանի որ Վարդի ամուսինը ֆուտբոլիստ է, նրանք հաճախ են մեկնում արտերկիր՝ մրցաշարերի և խաղերի:

Բլոգերն ընդգծում է, որ իրենք ապրում են ամուսնու ծնողների հետ, ում հետ ունի հիանալի հարաբերություններ ունեն։ «Սկեսուրս հաճախ է ուրախանում ու հպարտությամբ ասում՝ բլոգեր հարս ունենք»,- ծիծաղով հիշել է Վարդը: Վարդը խոսել է նաև իրենց երեխայի մասին՝ նշելով, որ մեծագույն դերակատարում ունի իրենց կյանքում, և չնայած խիտ ու ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկին՝ իրենք ամեն կերպ փորձում են լրացնել անցկացրած ժամանակն ու առավելագույն ուշադրություն նվիրել երեխային:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:49 Նարեկ Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան