ԻնստաNews 1 ամիս առաջ - 18:00 31-05-2026

ԻՆՍՏԱ NEWS. Քիթս վիրահատեցի, հիմա չեմ շնչում. ինչպես ֆիլտրերն ու բարդույթները փոխեցին Լյուսիի կյանքը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Այսօր ԻՆՍՏԱ NEWS-ի տաղավարում հյուրընկալվել է բլոգեր, մոդել Լյուսին, նա անկեղծացել է իր կյանքի դժվարությունների, բլոգերային ճանապարհի և անհաջող պլաստիկ վիրահատության մասին։

Նա պատմել է, որ սկզբում վարել է խոհանոցային էջ, սակայն հետագայում անցել է լայֆստայլ ֆորմատին։

Լյուսին խոստովանել է, որ վաղուց էր երազում Վայքից տեղափոխվել Երևան, սակայն այդ ճանապարհին բազմաթիվ խնդիրներ է հաղթահարել միայնակ։

Բլոգերը նշել է, որ ընտանիքը սկզբում չի աջակցել իր գործունեությանը, մինչդեռ ամուսինն ամենամեծ աջակիցն է եղել։ Լյուսին նաև խոսել է արտաքինի հետ կապված կոմպլեքսների մասին՝ նշելով, որ սոցցանցերի ֆիլտրերը նպաստել են դրանց ձևավորմանը։

Նրա խոսքով՝ քթի վիրահատությունից հետո բարդություններ են առաջացել, և մինչ օրս շնչառական խնդիրներ ունի, ինչի պատճառով վախենում է կրկնակի վիրահատությունից։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից