copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 18:43 30-03-2026

Սկեսուրս ասաց՝ կխազի. Լիլուի հումորային հոլովակը «Խազեր» մրցանակաբաշխության շուրջ

Մինչ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները փայլում էին «Խազեր» մրցանակաբաշխության կարմիր գորգին, երգչուհի Լիլուն, ով բնակվում է ԱՄՆ-ում, որոշեց իր բացակայությունը լրացնել յուրօրինակ հումորով։

Նրա նոր հոլովակը կարճ ժամանակում դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը։

«Բաժանվում եմ». Լիլուի կատակն ու մայրիկի արձագանքը

Երգչուհին հրապարակել է հոլովակ, որտեղ պատմում է «Խազերին» չմասնակցելու «իրական» պատճառների մասին։ Ըստ սցենարի՝ սկեսուրն արգելել է նրան գնալ միջոցառմանը՝ կատակելով. «Չերթաս, թե չէ քեզ կխազի»։

Լիլուն հումորով շարունակել է պատմությունը՝ ասելով, թե զանգահարել է մայրիկին և հայտնել բաժանվելու որոշման մասին, սակայն ստացել է անսպասելի պատասխան. «Մայրս ասաց՝ դու մայրական տուն չունես, մնում էր «Խազերի» պատճառով բաժանվեիր»։

Հետևորդները ոչ միայն բարձր են գնահատել երգչուհու հումորի զգացումը, այլև շտապել են նրան մեծարել հաճոյախոսություններով։

Շատերը նշել են, որ Լիլուի մակարդակի արտիստի համար նման մրցանակաբաշխությունները փոքր են։ «Սկեսուրդ գիտի, որ քո տեղը «խազանոցը» չէ քեզ «Գրեմմի» է պետք, պետք չէ այդքան իջնել։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում