Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:00 22-11-2023

Ամուսնուս դիակը պետք է տեղափոխեինք «Եռաբլուր», մյուս կողմից սկեսուրս մնացել էր շրջափակման մեջ․ զոհվածի այրի

«Ամուսնուս հետ մեր վերջին խոսակցությունը եղել է սեպտեմբերի 19-ի կեսօրին, դրանից հետո կապն ամբողջությամբ ընդհատվել էր»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է զոհվածի այրի Վելինա Հակոբյանը։

Վելինայի ամուսինը 20 տարվա զինծառայող էր, ով իր գիտակցական կյանքի մեծ մասը նվիրել էր հայրենիքի պաշտպանությանը։

«Ամուսինս ծնունդով Մարտունու շրջանի Սոս գյուղից էր։ 2011 թվականին ամուսնացանք ու աշխատանքի բերումով տեղափոխվեցինք Շուշի՝ սկզբից վարձով, հետո տուն առանք։ Չվայելեցինք մեր արդար քրտինքով վաստակածը․․․»,- ասում է Վելինան։ Նրա ամուսինը՝ Գագիկ Հակոբյանը, ով անցել է գրեթե բոլոր պատերազմների միջով, անհասկանալի պայմաններում է զոհվել սեպտեմբերի 19-ին՝ «Հարավի պոստում»։

«Այդ չարաբաստիկ օրը նա տանն էր։ Մեզ անմիջապես տարավ նկուղ, իսկ ինքը մեկնեց առաջնագիծ։ Մինչև ամսի 24-ը մենք լուրի էինք սպասում։ Հետո պարզվեց, որ 4 հոգով են եղել նույն դիրքում։ Ամուսինս կյանքի ու մահու պայքար է մղել․․․ Ասում են, որ անգամ լսել են նրա «վա՜յը», բայց ընկերներից ոչ ոք իր կողքը այդ պահին չի եղել, որ փրկեր, գուցե նա վիրավոր էր․․․»,- ասում է Վելինան՝ սիրով ու կարոտով հիշելով այն երանելի օրերը, որ անց է կացրել ամուսնու և 3 զավակների հետ։

Վելինան պատմում է, թե ինչ դժվարությամբ են հրաժեշտ տվել Արցախին․

«Ամուսնուս դիակը պետք է տեղափոխեինք Եռաբլուր, մյուս կողմից սկեսուրս մնացել էր Սոս գյուղում՝ շրջափակման մեջ․․․»։

Ընտանիքն այսօր ապաստանել է Զվարթնոցում։

Վարձակալած 1-սենյականոց բնակարանում ապրում են 5 հոգով։ Չունեն դեռևս աշխատանք, իսկ Վելինան չգիտի, թե ինչպես է առաջիկայում առանց աշխատանքի պահելու 3 անչափահաս երեխաներին ու սկեսուրին։

Ընտանիքին օգնելու համար կարող եք զանգահարել 093241286, 097240286 հեռախոսահամարներով։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան