copy image url
Արտաքին 2 ժամ առաջ - 19:57 29-07-2026

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը

Միացյալ Նահանգները Իրանի դեմ պատժամիջոցների ցանկում ավելացրել է 10 կազմակերպություն և ութ տանկեր։ Համապատասխան ծանուցումը տեղադրվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի կայքում։

Տեղեկատվության համաձայն՝ սահմանափակող միջոցառումներ են սահմանվել Իրանում, Հոնկոնգում և Մարշալյան կղզիներում գործող ընկերությունների նկատմամբ։ Պատժամիջոցների ցանկում ընդգրկվելը ենթադրում է Միացյալ Նահանգներում ակտիվների սառեցում և ամերիկացի քաղաքացիների ու ընկերությունների համար այդ կազմակերպությունների հետ գործարքներ կնքելու արգելք։

Ամենից շատ դիտված