copy image url
Արտաքին 2 ժամ առաջ - 19:43 29-07-2026

Թրամփը կրկին սպառնացել է հզոր հարվածներ հասցնել Իրանին

ԱՄՆ-ն հզոր հարվածներ կհասցնի Իրանին՝ որպես Հորդանանում զինծառայողների գնդակոծության պատասխան միջոց։

Այս մասին Fox News հեռուստաալիքին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք պատրաստվում ենք հզոր հարվածներ հասցնել նրանց։ Նրանք լավ դաս կստանան», – Սպիտակ տան ղեկավարի խոսքն է մեջբերել լրագրող Թրեյ Ինգսթը։

Ամերիկյան առաջնորդի խոսքով՝ ԱՄՆ զինծառայողներն ունեցել են ընդամենը մի քանի րոպե՝ Իրանի հանկարծակի հարձակմանն արձագանքելու համար։ Նա ընդգծել է, որ նրանք խոցել են հրթիռները նախքան դրանց՝ իրենց նպատակներին հասնելը։

Ամենից շատ դիտված