copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 22:12 29-07-2026

Դավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդական

Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը Դավիթ Համբարձումյանին նշանակել է իր խորհրդական։

«Տեղեկացնում եմ, որ այսօր որոշում եմ կայացրել Դավիթ Համբարձումյանին նշանակել Մասիս համայնքի ղեկավարի խորհրդական։

«Դավիթ Համբարձումյան» դաշինք թիմը շարունակելու է միասնական, հետևողական և պատասխանատու աշխատանքը՝ հանուն Մասիս համայնքի զարգացման, բարօրության և յուրաքանչյուր բնակչի կյանքի որակի բարելավման»,-ասված է Հակոբյանի տարածած հայտարարության մեջ։