Վերջին տարիներին ՔՊ֊ականները առաջ են մղում այն թեզը, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուց ի վեր Ադրբեջանի հետ կոնֆլիկտը վերացել է, և 2024 թվականից չի արձանագրվել ոչ մի զոհ։

Զուգահեռ դիտում ենք «Զինապահ» հիմնադրամի տվյալները, ըստ որի` 2025 թվականին հիմնադրամի փաստաթղթաշրջանառությունում ավելացել է 4 զոհի և մեկ անհետ կորածի տվյալ, իսկ 2026 թվականին ևս մեկ անձ ճանաչվել է անհետ կորած։

Որքան գիտենք, հիշյալ դեպքերը ՊՆ֊ն ոչ մի կերպ չի բարձրաձայնել, իսկ եթե բարձրաձայնել է, ապա այնպես է դա արել, որ միայն իրենք են հասկացել։