Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է 300 Patriot հրթիռ՝ ձմռանը երկրի էներգետիկ ենթակառուցվածքները ռուսական հարվածներից պաշտպանելու համար։
Այս մասին հայտնում է Axios-ը՝ հավելելով, որ Զելենսկու խոսքով՝ Թրամփը վերահաստատել է Ուկրաինայում Patriot հրթիռների արտադրության լիցենզավորման պատրաստակամությունը, սակայն նշել է, որ դրա իրականացումը տարիներ կպահանջի, մինչդեռ Ուկրաինային հրթիռներ անհրաժեշտ են անհապաղ։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Թրամփը խոստացել է փորձել աջակցել լրացուցիչ ձմեռային փաթեթի տրամադրմանը, սակայն ընդգծել է, որ դա դժվար է, քանի որ ԱՄՆ-ի Patriot հրթիռների պաշարները նույնպես սահմանափակ են։
Բացի այդ, ուկրաինական և ամերիկյան պաշտպանական ընկերությունները քննարկում են Ուկրաինայում արտադրվող բալիստիկ հրթիռների վերափոխման հնարավորությունը՝ դրանք Patriot-ի նման հակահրթիռային համակարգերի վերածելու նպատակով։