copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 15:55 28-07-2026

Օգոստոսի 2-ին էլեկտրագնացքները երեխաների համար անվճար կլինեն

Օգոստոսի 2–ին` Երկաթուղայինի մասնագիտական տոնի կապակցությամբ, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քաղաքացիների համար սահմանում է էլեկտրագնացքների ուղեվարձի զեղչեր։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

Նշվում է, որ էլեկտրագնացքներն այդ օրը անվճար կլինեն մինչև 12 տարեկան երեխաների համար, իսկ 12 տարեկանից բարձր ուղևորների համար կգործի 50% զեղչ։

Զեղչը չի տարածվում արագընթաց Երևան-Գյումրի-Երևան գնացքի վրա: