copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 14:01 28-07-2026

Խուդաթյանը ծանոթացել է Արարատի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դաավիթ Խուդաթյանն այսօր նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի, մարզպետ Սեդրակ Թևոնյանի և մարզի համայնքապետերի հետ ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։

Արարատի մարզի միասնական երթուղին շահագործող ընկերությունը երթուղին կսպասարկի 87 նոր տրանսպորտային միջոցներով։

Նախարարը շրջել և ծանոթացել է նոր տրանսպորտային միջոցներին, նոր ավտոբուսներից մեկով փորձնական երթևեկել է Արտաշատ քաղաքում։

Տրասպորտային միջոցների մի մասը հարմարեցված է հատուկ կարիքներ ունեցող ուղևորների համար, հագեցած են օդափոխության համակարգերով։