copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:16 18-01-2022

Տաջիկստանում զորավարժություններ են սկսվել ռուսաստանցի զինվորականների մասնակցությամբ

Տաջիկստանում հունվարի 18-ին վարժանքներ են սկսվել ռուսական 201-րդ ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումների 1000 զինծառայողի մասնակցությամբ։ Այս մասին հաղորդել է Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Զորավարժությունները տեղի կունենան Լյաուր և Սամբուլի լեռնային զորադաշտերում։ Միջոցառման ընթացքում զինվորականները տարածքը կպաշտպանեն պայմանական թշնամուց և կհարձակվեն նրա վրա հետախուզական-հարվածային և կրակային համակարգերի միջոցով։ Օդից նրանց կաջակցի հրետանին և բանակային ավիացիան։

Բացի այդ, զինծառայողները կրակահերթեր կիրականացնեն բոլոր տեսակի հրաձգային զինատեսակներից, նռնականետերից, նաև մարտական ​​մեքենաների սպառազինությունից՝ ենթադրյալ «թշնամու» անվավոր և թրթուրավոր տեխնիկայի, ինչպես նաև կենդանի ուժի ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել