copy image url
Ներքին Միտք 58 րոպե առաջ - 22:06 27-07-2026

Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել. Էդուարդ Շարմազանով

Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Երկրիս կառավարիչներն առավոտից երեկո խոսում են ինքնիշխանության ամրապնդումից, բայց իրականում պետությունը դարձնում են արտաքին ուժերի համար մարտադաշտ՝ թուլացնելով պետության ինքնիշխանությունը։

Փաստերով ներկայացնեմ․ սկզբում Ադրբեջանի հոգեւոր առաջնորդն է պահանջում պայքարել Հայ Եկեղեցու դեմ։

Հետո Ադրբեջանի ղեկավարն է ՀՀ կառավարիչներից պահանջում փոխել սահմանադրությունը։
Այդ ընթացքում ԵՄ-ն փաստացի ՀՀ կառավարիչներից պահանջում է դառնալ մեկ այլ աշխարհաքաղաքական բեւեռի դեմ «պլացդարմ»։

Քիչ անց ԱՄՆ-ն իր ձեռքում կենտրոնացնում է TRIPP նախագծի վերահսկողական փաթեթը։
Այնուհետեւ Թուրքիան պահանջում է ականջալուր լինել Ադրբեջանից հնչող պահանջներին։
Հիմա էլ Ռուսաստանից են առաջարկում ՀՀ-ում իրականացնել հանրաքվե։

Ինչպես տեսնում ենք,չկա մի օրակարգ,որն արտաքին ազդեցություն չունենա։
Ու այսքանից հետո էս մարդիկ դեռ համարձակվում են խոսել ՀՀ անկախությունից եւ ինքնիշխանությունից։
ՀՀ-ն դարձնում են արտաքին կենտրոնների ամբիցիաների բավարարման ու հնարավոր բախման վայր։
Պատկերացնու՞մ եք, եթե ՀՀԿ իշխանության տարիներին այս հրապարակային պահանջների մի փոքր մասը լիներ։

Ի՞նչ կանեին ու կասեին այսօրվա «ինքնիշխանները»։
Բա խոսե՞ք, ինչու՞ եք բերաններդ ջուր առել։

Էլ երկիր ու աշխարհաքաղաքական բևեռ չմնաց, որ ՀՀ-ին պահանջ կամ «առաջարկ» չներկայացնի։
Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը բացարձակ արժեք է եւ ամենեւին կապ չունի,թե այդ «առաջարկները» որտեղից են հնչում»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին
13:55 Ժամանակը չի խլում մարդկանց․ քույրիկի մահից հետո Նորայր Նիկոյանի նոր հրապարակումը