copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:34 25-10-2023

Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը դավաճանություն է Հայաստանի պետական շահերի նկատմամբ․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը դավաճանություն է Հայաստանի պետական շահերի նկատմամբ։

Կապիտուլյանտ Փաշինյանն ասել է,որ առավելություն չի տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ․

Սա Նիկոլի կողմից հնչեցված հերթական դուրակությունն է։

100 տարի առաջ էլ հրաժարվեցինք Ռուսաստանի հետ դաշնակցությունից ու ընտրեցինք Արեւմուտքը։

Ավելին.եղան գործիչներ,որոնք ասում էին՝ թուրքն է Կովկասի ժողովուրդների պաշտպանը ռուսից։

Բայց թուրքը գրավեց Հայաստանի կեսը,իսկ Արեւմուտքի խնձորին էլ չէր։

Նիկոլը հիմարաբար կրկնում է նույն սխալը։

Ռուսատանից հեռացումը հղի է լուրջ վտանգներով, հասկացեք վերջապես։

Ուզածներդ ի՞նչ է։

Հայաստանը դառնա՞ 10.000 քառ.կմ, ինչպես Բաթումի ու Ալեքսանդրապոլի պայմանագրերի ժամանակ։

Թե՞ որ Զեյնաբ լսեք ու Բաքվի ռադիո՝Հայաստանը դարձնելով նատօական վեցնոցների զբոսավայր։

Հիմարությունն էլ պետք է սահմաններ ունենա վերջապես»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
22:53 Նեթանյահուն հայտարարել է Իրանի ռեժիմի «մոտալուտ ավարտի» մասին