copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 23:51 27-07-2026

Իրանը և Օմանը փորձում են պայմանավորվել Հորմուզով նավագնացության վերսկսման շուրջ

Իրանն ու Օմանը փորձում են համաձայնության հասնել Հորմուզի նեղուցով նավարկության վերականգնման շուրջ։ Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

«Իրանի և Օմանի բանակցողները փորձում են համաձայնության հասնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման շուրջ։ Քննարկվող առաջարկներից մեկը Հորմուզի նեղուցում, այսպես կոչված, միջին նավագնացության միջանցքի բացումն է»,– ասված է հրապարակման մեջ։

Հուլիսի 27–ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին հայտարարել էր, որ Թեհրանը շահավետ քննարկումներ է անցկացրել Օմանի հետ Հորմուզի նեղուցում նավագնացության կարգավորման շուրջ: