copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 18:20 27-07-2026

COP17-ին ընդառաջ․ շինարարական թափոնը լցվում է Հրազդանի կիրճը. Հետք

COP17-ի փաստաթղթերում Հայաստանը պարտավորվում է ընդլայնել կանաչ տարածքները, իսկ Երևանի քաղաքապետարանը խոստանում է Հրազդանի կիրճին տալ բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ։ Այս ֆոնին համաժողովի անցկացման վայրում՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնում, շինարարական թափոնը լցնում են հենց Հրազդանի կիրճը։ Գրում է «Հետքը»:

Շինարարությունը հասել է Հրազդանի կիրճի եզրին

«Մերիդիան» էքսպոկենտրոնում շինարարություն է։ Շենքի հարակից տարածքում տեղի են ունենում տարածքի հողային շերտի հարթեցման ու ասֆալտապատման աշխատանքներ։ Հուլիսի 13-ին «Հետքն» արձանագրել է, որ տարածքի հարթեցման հետևանքով առաջացած հողային զանգվածները թափվել են կիրճը՝ լցվելով գետի հունը և վնասելով տարածքի ծառերը։

Ի՞նչ է կառուցվում COP17-ի համար

COP17 համաժողովը տեղի է ունենալու Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում։ «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ-ն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն 2025 թվականի սեպտեմբերի 25-ին կնքել են պայմանագիր։ Պայմանագրի տեքստում նշված է, որ COP17 համաժողովի միջոցառումների անցկացման վայրի ստանդարտներին համապատասխանող տարածքի առավելագույն ներուժ ունի «Մերիդիան» էքսպոկենտրոնը և այդ ստանդարտներին համապատասխանեցնելու համար էքսպոկենտրոնում անհրաժեշտ է իրականացնել լայնածավալ աշխատանքներ։

«Մերիդիան Հոլդինգը» պարտավորվել է մինչև COP17 միջոցառման անցկացումը էքսպոկենտրոնը նախապատրաստել ու համապատասխանեցնել ՄԱԿ-ի պահանջներին։
COP17-ի անցկացումից հետո՝ 6 տարվա ընթացքում, պատվիրատուն իրավունք է ունենալու տարեկան մինչև 200 օր օգտագործել տարածքը՝ 1 քմ-ի համար օրական վճարելով 460 դրամ։

Ի սկզբանե պայմանագրով նախատեսված է եղել կառուցել ճաշարանի շենք ու թեքահարթակ, վերակառուցել էքսպոկենտրոնի 5 հարկը՝ այդ թվում նկուղային հարկը, իրականացնել բետոնե հարթակների հողային աշխատանքներ՝ ժամանակավոր կառույցների համար և ընդհանուր տարածքների բարեկարգում։ 2026 թվականի ապրիլի 28-ին պայմանագրում կատարվել են փոփոխություններ։

Համաձայնագրով զգալիորեն ընդլայնվել են վերակառուցվող տարածքների ծավալներն ու ավելացել է նոր կառուցվող մեկ ամբողջական համալիր՝ բաղկացած 7 մասնաշենքից։ Ավելացվել են նաև կոնկրետ ինժեներական կառույցներ՝ 3 էլեկտրական ենթակայաններ և նորակառույց կաթսայատուն։ Պայմանագրի սկզբնական ընդհանուր արժեքը 5 մլրդ 775 մլն ՀՀ դրամից դարձել է 5 մլրդ 931 մլն ՀՀ դրամ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին