copy image url
Ներքին Արտաքին 1 ժամ առաջ - 19:12 27-07-2026

Հերթական շինծու նիստը՝ Բաքվի դատարանում. դատախազները պնդում են, որ հայ գերիները «մեղավոր են»

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Դատական նիստի» ժամանակ ի պաշտպանություն պետական մեղադրանքի` հնչել են դատախազների ելույթները:

Նրանք հայտարարել են, թե իբր հայ գերիներին առաջադրված մեղադրանքները հաստատվել են վկաների ցուցմունքներով, փորձաքննությունների եզրակացություններով, քննչական գործողությունների արձանագրություններով և այլն:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 28–ին:

Ամենից շատ դիտված