Հնդկաստանի կրթության նախարար Դհարմենդրա Պրադհանը հրաժարական է տվել «Խավարասերների ժողովդական կուսակցության» կողմնակիցների կողմից շաբաթներ շարունակ իրականացվող համազգային բողոքի ցույցերի ֆոնին։
Սա կառավարության առաջին խոշոր զիջումն է ցուցարարներին։ Ինչպես հայտնում է DW-ն, բողոքի ալիքը բարձրացել էր այն բանից հետո, երբ կառավարությունը, քննական հարցերի արտահոսքի պատճառով, չեղյալ էր հայտարարել բժշկական դպրոցի ընդունելության կարևոր քննությունը, ինչն ազդել էր միլիոնավոր երիտասարդների վրա։
Իրավիճակն ավելի է սրվել ոստիկանության հետ բախումների հետևանքով. հուլիսի 20-ին Նյու Դելիում իրավապահները արցունքաբեր գազ և մահակներ են կիրառել, ինչի պատճառով վիրավորվել է 60 ցուցարար և 118 ոստիկան։
Հատկանշական է, որ «Խավարասերների կուսակցությունը» ձևավորվել էր մայիսին, երբ Հնդկաստանի Գերագույն դատարանի գլխավոր դատավորը գործազուրկ երիտասարդներին անվանել էր «խավարասերներ»։
Երգիծական առցանց արշավով մեկնարկած նախաձեռնությունը երիտասարդ սերնդի կողմից արագ վերածվեց փողոցային շարժման՝ ուղղված բարձր գործազրկության և կրթական համակարգի ճգնաժամի դեմ։