copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 22:23 01-07-2025

ՆԳ նախարարը կրթության որակի հսկողության վերաբերյալ հանձնարարականներ է տվել

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 1-ին այցելել է ՆԳՆ կրթահամալիր: Նրան են ներկայացվել Ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողների ուսումնական գործընթացում կիրառվող մեթոդաբանությունը, ինչպես նաև իրավիճակային բազմաբնույթ խնդիրները, որոնք առաջադրվում են վերապատրաստվողներին՝ զարգացնելով նրանց պրոֆեսիոնալ արձագանքման ու որոշումներ կայացնելու հմտությունները։

«Այս առումով նախարար Սարգսյանը խրախուսել է բաց և ակտիվ քննարկումները, որոնք նպաստում են վերապատրասման արդյունավետությանը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Այցի շրջանակներում ՆԳ նախարարը հետևել է նաև ապագա պարեկների տեսական դասընթացին։ Ներկայացվել են նրանց մասնագիտական պատրաստվածությունը, ներառյալ թիմային աշխատանքի կարողությունները զարգացնող մոտեցումները։

Կարևորվել է արդիականացված ուսումնական գործընթացը, որը յուրօրինակ հնարավորություն է՝ ձևավորելու և՛ մասնագիտական, և՛ անձնական բարձր որակներ։

Միջազգային գործընկերների աջակցությամբ գործարկված նոր սիմուլյացիոն հրաձգարանում նախարարը ծանոթացել է իրավիճակային բազմազան սցենարներում ծառայողների գործողություններին՝ ընդգծելով, որ այս նորարարությունը ապագա ոստիկաններին հնարավորություն է տալիս տարբեր իրավիճակներում ինչպես անձամբ, այնպես էլ կարգախմբով ճիշտ կողմնորոշվել ու օպերատիվ գործել։

Կրթահամալիր այցի ավարտին կայացել է աշխատանքային խորհրդակցություն, ինչի ընթացքում ամփոփվել են ուսումնական հաստատության 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքները։

Ըստ Կրթահամալիրի ռեկտորի պաշտոնակատարի՝ մինչև նոյեմբերի 1-ը ուսումնական հաստատությունում կվերապատրաստվեն շուրջ 9000 ծառայող։

Նախարար Սարգսյանն անդրադարձել է ինչպես ոստիկանության տարբեր ծառայությունների, այնպես էլ փրկարար ծառայողների համար նախատեսված ուսման ու վերապատրաստման գործընթացներին՝ ուսումնապրոցեսի որակի հսկողության վերաբերյալ տալով կոնկրետ հանձնարարականներ։

Նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է տարեկան կտրվածքով փրկարար ծառայողների համար կազմակերպել վարժանքների տեսքով վերապատրաստումներ, իսկ արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանների ֆիզիկական պատրաստականության դասընթացները դարձնել տարեկան վերապատրաստումների պարտադիր բաղադրիչ։

Քննարկվել են նաև ՆԳՆ կրթահամալիրի Ստեփանավանի ուսումնական միավորի շենքային պայմանների բարելավման, ուսումնական գործընթացի և կրթական ծրագրերի արդիականացման վերաբերյալ հարցեր, որոնք միտված կլինեն փրկարարներին առավել որակյալ կրթություն ապահովելուն։

Խորհրդակցության ընթացքում Արփինե Սարգսյանը հանձնարարել է նաև ավարտին հասցնել մասնավոր գործընկերների հետ ֆիզպատրաստականության դասընթացների առնչությամբ մատուցվող ծառայությունների գույքագրման աշխատանքներն ու սեղմ ժամկետում մեկնարկել վերապատրաստումները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը