copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 13:13 25-07-2026

Ռումինիայի երկնքում ևս մեկ անօդաչու սարք են խոցել

Ռումինիայի երկնքում ևս մեկ անօդաչու սարք են խոցել։ Այս մասին հայտնել է երկրի նախագահ Նիկուշոր Դանը։

«Այսօր ժամը 8:30-ին Ռումինիայի օդային տարածքում՝ Սֆինտու-Գեորգե բնակավայրից 10 կմ արևմուտք գտնվող տարածքում, ևս մեկ ԱԹՍ է խոցվել։ Անօդաչու սարքը խոցվել է F-16 ինքնաթիռի կողմից»,- նշել է նա։