Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:00 20-08-2024

Անօդաչու թռչող սարք՝ Մարտունու երկնքում. ՊՆ-ն հերքում է անհերքելին

Այսօր՝ օգոստոսի 20-ին, Oragir.News-ը ահազանգ է ստացել Գեղարքունի մարզի Մարտունի համայնքի բնակիչներից, ովքեր նշում էին, որ իրենց բնակավայրի տարածքում անօդաչու թռչող սարք են նկատել։ Բնակիչների խոսքով՝ դա շատ նման է եղել թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքին։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ, ով պնդեց, որ Հայաստանի օդային սահմանի հատում չի արձանագրվել։

Դիտարկմանը, որ Oragir.News-ը բնակիչներից տեսանյութ է ստացել, պաշտպանական գերատեսչության խոսնակը հետևյալ կերպ արձագանքեց. «Ես ձեր հարցին արձագանքեցի, ավելացնելու բան չունեմ»։

Հիշեցնենք նաև, որ երեկվանից լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել , որ թուրքական կողմից 2 անհայտ օբյեկտ՝ հավանաբար «Բայրաքթար» ԱԹՍ-ներ, հետախուզական թռիչքներ են իրականացրել Հայաստանի հետ սահմանի երկայնքով։

Փաստացի Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հերքում է անհերքելին, ընդ որում՝ տեսանյութի առկայության պարագայում։ Տեսանյութում երևում է ինչպես ԱԹՍ-ն, այնպես էլ՝ շատ պարզ լսվում վերջինս ձայնը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել