Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:07 17-12-2024

Նիկոլն իմ ընտանիքի հացն է խլել. վարչապետի համար դատարանի վճիռը զուգարանի թուղթ է

Քաղաքացի Դավիթ Ծաղիկյանը տևական ժամանակ է՝ պայքարում է վարորդական իրավունքի վկայականկ վերականգման համար։ Քաղաքացին պնդում է` դատարանում բողոքարկելուց ու դատը շահելուց հետո նույնիսկ չեն վերականգնում վարորդական իրավունքի վկայականը։

Դիմեցի դատարան, դատարանը հայցս բավարարեց, անվավեր ճանաչեց ճանապարհային ոստիկանության որոշումը։ Եկա ՃՈ, խնդրեցի, որ վարորդական իրավունքս հետ տան։ Միջանցքում ասեցին` իրավաբանական բաժնի պետ Հայկ Վարդանյանին դիմի։ Ասեցի` պարոն Վարդանյան, դատարանի որոշումն ա, հետ տվեք վարորդականս, ոչ ավել ոչ պակաս ասեց` էդ ձեռինդ զուգարանի թուղթ ա, հեսա կհամոզվես դու»,-պատմեց նա։

Ծաղիկյանը նշեց, որ իրեն ասել են, թե 1 տարվա մեջ 4 անգամ` ամեն 10 օրը մեկ անգամ զրկել են վարորդական իրավունքի վկայականից։

«Էն օրը լսեցի, որ վարչապետը հարցերին ա պատասխանում, անունն էլ դրել ա «Գնդակահարության պատ»։ Ես ասել եմ, պարոն վարչապետ, որ օրվանից ա դատարանի վճիռը դարձել զուգարանի թուղթ։ Ասել եմ, եթե չպատասխանեք, ուրեմն դուք էլ եք համաձայն, որ ՀՀ անունից կայացված դատավճիռը զուգարանի թուղթ ա։ Մինչև այսօր վարչապետը չի անդրադարձել այդ հարցին»,- ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել