Հունական «Militaire» լրատվական կայքը վերլուծել է Թուրքիայի արտաքին քաղաքականության ռազմավարությունը։ Անդրադառնալով Անկարայի՝ համաշխարհային դերակատարների հետ հաստատած հարաբերություններին՝ կայքն ընդգծել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի հետ զարգացնում է սերտ դաշնակցային հարաբերություններ, իսկ Ռուսաստանի հետ՝ առանձնահատուկ գործընկերություն։
Militaire-ը նշել է, որ Թուրքիան իրականացնում է ակտիվ դիվանագիտական քայլեր՝ հիշեցնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հուլիսին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի հասցեին հնչեցրած բարեկամական ուղերձները։
Նշվում է, որ Անկարան, Լոնդոնի և Կահիրեի հետ տարբեր համաձայնագրեր ստորագրելով, ընդլայնում է իր ազդեցության գոտին։
«Թուրքիան իր արտաքին քաղաքականությունն իրականացնում է բազմամակարդակ դիվանագիտական քայլերի միջոցով»,- գրում է աղբյուրը։
Վերլուծության մեջ համեմատություն է անցկացվել Անկարայի դիվանագիտական հաջողությունների և Աթենքի ներկայիս իրավիճակի միջև։ Անդրադառնալով Հունաստանի արտաքին քաղաքականությանը՝ հոդվածում նշվել է. «Հունաստանում սլաքը կարծես թե կանգ է առել Թել Ավիվի և Կիևի միջև»։
Նշվում է, որ Հունաստանը խզել է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները, իսկ ԱՄՆ-ի հետ նրա մերձեցումը սահմանափակվում է հիմնականում ՆԱՏՕ-ի շրջանակով։ Շեշտվել է այն միտքը, որ որ Հունաստանի կառավարության միակ ապավենը Իսրայելն է։
Militaire-ը Մեքքայի համաձայնագիրը ներկայացրել է որպես Թուրքիայի «արտաքին քաղաքականության ուժի լավագույն օրինակ»։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ զարգացող հարաբերություններից բացի՝ Թուրքիան ամրապնդում է համագործակցությունը նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող այնպիսի դերակատարների հետ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան և Պակիստանը։
Militaire-ի հրապարակումը օգտագործած Թուրքական մամուլն առաջին պլան է մղել այն միտքը, որ Թուրքիան կարողանում է միաժամանակ հարաբերություններ զարգացնել միմյանցից էապես տարբեր գլոբալ և տարածաշրջանային դերակատարների հետ, մինչդեռ Հունաստանի համար արտաքին քաղաքական մանևրի տարածքը։
Այս համատեքստում թուրքական մամուլը հատկապես շրջանառել է «Թուրքիայի դեմ Հունաստանի կառավարության միակ ապավենը Իսրայելն է» ձևակերպումը՝ դրանով ընդգծելով Անկարայի և Աթենքի արտաքին քաղաքական մոտեցումների հակադրությունը։
Ermenihaber