copy image url
Ներքին Միտք 1 ժամ առաջ - 23:32 09-07-2026

Փաշինյանի ուժեղ կողմերից մեկը նաև բացասական էմոցիաների ստեղծումն ու շահարկումն է քաղաքական նպատակներով

Բրյուսել գնացող լինի, ասեք բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին․ ասեք, թող չիր սարքի, այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից։

«Մինչ հոդվածիս բուն բովանդակությանն անցնելը իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Գագիկ Ծառուկյանին և մյուս բոլոր քաղբանտարկյալներին և քաղհալածյալներին:
Նախորդ անգամ գրում էի, որ Փաշինյանը միայն առաջին հայացքից է «քաոտիկ» հռետոր: Իրականում նրա հանրային խոսքը բրոունյան շարժում չէ,այլ հստակ հռետորաբանություն՝ կատարելագործված սոփեստություն:

Հին հույները, որոնք իրենց մաշկի վրա են զգացել սոփեստների ողջ քայքայիչ ազդեցությունը, մշակել էին որոշակի մեթոդաբանություն, թե ինչպես պետք է պայքարել հանրային խոսքի նման դրսևորումների դեմ:

Դասական հռետորաբանությունը փաստում է, որ գործչի խոսքի ազդեցությունը 3 հիմնական աղբյուր ունի՝ լոգոս (խոսքի տրամաբանականությունը), էթոս (ելույթ ունեցողի հեղինակությունը) և պաթոս (հղում՝ էմոցիաներին):

Եթե վերլուծենք Փաշինյանի խոսքն այս կտրվածքով, ապա կունենանք հետևյալ պատկերը՝ Նիկոլի խոսքի լոգոսը խոցելի է և թույլ (սա գիտակցված ընտրություն է սոփեստների համար,- Ա.Ա.), իր էթոսը՝ հեղինակությունը, սահմանափակվում է իր աջակիցների շրջանակով՝ գումարած ի պաշտոնե վարչապետական բոնուսը: Այնինչ պաթոսի՝ զգացմունքների առումով նա իր ոճի վարպետն է:

Առհասարակ սոփեստները խելացի և գրավիչ կերպարներ էին: Նրանցից վճարովի դասեր են վերցրել, օրինակ՝ Պերիկլեսը և Սոկրատեսը: Իսկ վերջինիս բրենդային՝ հարցուպատասխանային ոճը նա ամբողջությամբ ընդօրինակել է Աթենքի հռչակավոր սոփեստներից:

Փաշինյանի ուժեղ կողմերից մեկը նաև բացասական էմոցիաների ստեղծումն ու շահարկումն է քաղաքական նպատակներով: Եվ սա նույնպես գիտահեն է. պարզվում է, որ գլխուղեղում հաճույքի կենտրոններն ակտիվանում են բացասական էմոցիաներից, ինչպես պնդում են որոշ գիտնականներ. նման մարդիկ նեգատիվ սպառող «թմրամոլներ» են:

Երկրի ներսում վախի մթնոլորտը, պատերազմով սպառնալը որոշակի արդյունավետությամբ օգտագործվող հնարքներ են:

Հարկ է շեշտել մեկ այլ փիլիսոփայական եզրահանգում ևս: Ըստ Պլատոնի՝ մարդիկ հիմնականում գտնվում են անգիտության քարանձավի մեջ, որը նրանց հասանելի և ծանոթ միակ իրականությունն է: Սովորական դարձած այս «բանտարկությունը» մեծամասնության համար գերադասելի է ազատության վախեցնող անհայտությունից: Նման դեպքերում շատերը գերադասում են ծանոթ սուտն անծանոթ ճշմարտությունից՝ նախընտրելով հարմարավետությունն ու կաղապարը, անգամ, եթե դա մահացու է (Պլատոն):

Ամփոփելով այս ամենը՝ ի՞նչ խորհուրդ կտային հին հույները մեզ:

1. Չպարտվել Նիկոլին պաթոսով և հաղթել լոգոսով և էթոսով:

2. Չընկնել նրա սոփեստական թակարդները, չխաղալ նրա կանոններով:

3. Նիկոլն ատում է փաստերը, որոնք փորձում է ոչնչացնել հերքումներով: Ուստի, պարտադիր կանոն է՝ հերքել նրա պնդումները (!):

4. Հանրային խոսքում չմոռանալ մեծամասնությանը սոսնձող արժեքների մասին:

5. Տալ տեսլականներ, խոշոր վրձնահարվածներով պատկերել այլընտրանքային ապագան:

6. Երբեք չլինել անազնիվ հասարակության հանդեպ: Անազնվությունը գոլային փոխանցում է սոփեստներին (!):

7. Ամեն անգամ ընտրել ճիշտ պահը և ձևը Փաշինյանին հակադարձելու համար (հույները դա կոչում էին «կայրոս»,-Ա.Ա.):

8. Հիշել, որ «էքսպրոմտ» խոսքը շատ ավելի ազդեցիկ է և թիրախային, քան «օֆիցիոզը»:
Անշուշտ, այս ցանկն ավարտուն չէ, իսկ շատ բան կախված է նաև ընդդիմությունը ներկայացնող անձերից: Սակայն հաշվի առնելով, որ ընդդիմությունը մանդատները վերցնելու և Խորհրդարան գնալու կանխատեսելի որոշում է կայացրել, հուսամ, որ իմ մտորումները կարող են օգտակար լինել ընդդիմադիր պատգամավորներին:
(Շարունակելի…):

Հ.Գ. Եթե մոտ օրերս Բրյուսել գնացող լինի, ասե՛ք՝ բանտախցից մի կիլո լոլիկ ուղարկեմ Մարթա Կոսին: Ասե՛ք, թող չիր սարքի. ավելի սազական է ներկայիս «հայկական ժողովրդավարությանը»»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:47 Ծառուկյանի տնից կոկորդիլոսներ տեղափոխելիս Երևանի քաղաքապետարանի աշխատակից է վնասվել
15:11 Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ. Փաշինյան
21:00 Նազիկ Ավդալյանն իր հիմնադրամը «համեստորեն» իր անվամբ է կոչել
18:07 Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող շինությունները ապամոնտաժվել են
10:50 Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. իմ խիղճը հանգիստ է. անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին ու ժողովրդին. Գագիկ Ծառուկյան
13:07 Ինձ չի հետաքրքրում, ձեր ասած տեսարանները չեմ տեսել. Փաշինյանը՝ Ծառուկյանի ձերբակալման կադրերի մասին
09:00 Շրջադարձային զարգացումներ Վիկտոր Սողոմոնյանի ապօրինի ծագման գույքերի գործով
14:22 Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ»
17:45 Որդիս դարձել էր անցանկալի անձ. Սամվել Ալեքսանյանը՝ իր տան խուզարկության պատճառների մասին
16:00 Ինչ վատություն էր արել էգ առյուծը Նիկոլ Փաշինյանին