copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 18:07 09-07-2026

Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող շինությունները ապամոնտաժվել են

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդու, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր և Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու` Սևանա լճի ափամերձ տարածքներում գտնվող մի շարք շինություններ ապամոնտաժվել են։

Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Նշվում է, որ դատախազության միջնորդագրերի հիման վրա ապամոնտաժվել են Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը, Սամվել Նիկոյանի որդու առանձնատունը, Արմեն Աշոտյանի եղբոր քոթեջը, Ռաֆիկ Գրիգորյանի որդու քոթեջը, ինչպես նաև Վլադիմիր Գասպարյանի առանձնատան պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ։

Միաժամանակ դատախազությունը հիշեցրել է, որ դատարաններում շարունակում են քննվել նաև մի շարք այլ հայցեր, որոնք վերաբերում են Վլադիմիր Գասպարյանի, Սեյրան Օհանյանի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի, ինչպես նաև այլ անձանց ու կազմակերպությունների` Սևանա լճի ափամերձ տարածքներում գտնվող շինություններին։

Դատախազության տվյալներով՝ 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը Սևանա լճի 1905 մետր բացարձակ նիշից ցածր գտնվող 68 հողամասերում քանդվել է 201 ապօրինի հիմնական և ոչ հիմնական շենք-շինություն։ Բացի այդ, «Սևան» ազգային պարկը դադարեցրել է երկու պայմանագիր։

Ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն լողափնյա սեզոնի ավարտից հետո։
Գերատեսչությունը պարզաբանել է, որ ապամոնտաժվող շինությունները չեն կարող տրամադրվել սոցիալապես անապահով ընտանիքներին. դրանք գտնվում են 1905 մետր բացարձակ նիշից ցածր՝ ջրածածկման ենթակա ափամերձ պահպանության գոտում, որտեղ օրենքով արգելվում է սեփականության իրավունքի գրանցումը։

Բացի այդ, շինությունների առկայությունը վնաս է հասցնում Սևանա լճի էկոհամակարգին, ջրի մաքրությանը և որակին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ