Ինձ չի հետաքրքրում, ձեր ասած տեսարանները չեմ տեսել։
Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին իր տան խուզարկության ժամանակ գետնին գցելուն։
«Ես ձեզ համար նորություն ունեմ, ես Ձեր նկարագրած տեսարանները չեմ տեսել, որովհետև դրանք ինձ չեն հետաքրքրում։ Ընդհանրապես գաղափար չունեմ թե ինչի մասին եք խոսում, դրանք ինձ հետաքրքիր չեն, իսկ ինչ վերաբերվում է ասֆալտին փռելու և և ոչ միայն փռելու հրահանգներին՝ այդ հրահանգները տրվել են շատ վաղուց և հարց է, թե ինչո՞ւ այդ հրահանգները մինչև հիմա չեն կատարվել, այսինքն հարցը այդտեղ է՝ ինչու այդ հրահանգները նախկինում չեն կատարվել: Այն, ինչ ասել եմ պետք է դառնա իրականություն, որովհետև Հայաստանի ժողովուրդը քվեարկել է դրա օգտին»,- ասաց Փաշինյանը։