Վաղարշակ Հարությունյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
Կյանքի այս փուլում որոշում եմ կայացրել գործունեությունս շարունակել մասնավոր ոլորտում. Վաղարշակ Հարությունյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից:
«Միաժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ այս որոշումը կայացվել է վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ համաձայնեցված։ Շարունակում եմ մնալ կուսակցության լիիրավ անդամը և շարունակելու եմ ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել՝ ամբողջ ներուժով աջակցելով իմ քաղաքական թիմին»,- նշել է նա։