Արեգնազի բանտային կալանքն ամոթալի փաստ է բոլոր տղամարդկանց համար. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը.
Այսօր Հայաստանում քաղբանտարկյալների թիվն ավելացավ ևս մեկով - 2 ամիս ժամկետով կալանավորվեց ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը (+ շփումների տոտալ արգելք):
Կալանավորվեց միջին ծանրության ենթադրյալ հանցանքի համար։ Ծանր չէ - միջին։ Նորից ունենք կին-քաղբանտարկյալ, որն ունի անչափահաս զավակ։
Այս պայմաններում Արեգնազի բանտային կալանքն ամոթալի փաստ է բոլոր տղամարդկանց համար։ ՀԳ. Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։