copy image url
Ներքին Արտաքին 1 ժամ առաջ - 18:47 01-07-2026

Հայ և թուրք գործարարները հանդիպել են Վանում

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավարները և հայ գործարարներն այցելել են Վանի առևտրաարդյունաբերական պալատ։ Այցը տեղի է ունեցել «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աջակցություն. միջսահմանային կապերի ամրապնդում» նախագծի շրջանակներում։ Նշենք, որ այս այցն առաջին պատասախան այցն էր դեռևս 2019-ին Հայաստանում տեղի ունեցած հանդիպումից հետո։

Կողմերը քննարկել են սահմանային անցակետի բացումը և Վանի առևտրաարդյունաբերական պալատի դերն այդ գործընթացում։ Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության փոխնախագահ Արթուր Ղազարյանը նշել է, որ իրենք երկար ժամանակ աշխատում են Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Նա մասնավորապես նշել է.
«Որպես Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն՝ աշխատում ենք երկու երկրների միջև առկա խնդիրները լուծելու և առևտուրը զարգացնելու ուղղությամբ։ Մեր գործունեությունն ու նախագծերը շարունակվում են արդեն երկար տարիներ։ Այս հարցում մեզ քննադատել են շատերը, հատկապես Հայաստանից։ Այնուամենայնիվ, մենք երբեք չենք հրաժարվել մեր ջանքերից, մենք մեծ ջանքեր ենք գործադրել երկու երկրների հարաբերությունները բարելավելու, այցելությունները դյուրացնելու և առևտուրը խթանելու ուղղությամբ»։

Ըստ նրա՝ այդ նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել տնտեսական, սոցիալական և մշակութային կապերը երկու հարևան երկրների միջև: Նախագիծն իրականացվում է երկու երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ու նախագծի չորս հենասյուներն են՝ Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միությունը, Եվրասիական գործընկերության հիմնադրամը, Հրանտ Դինքի հիմնադրամը և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը:

Ղազարյանը նաև նշել է, որ կողմերը կարևոր շեմ են անցնում դրական արդյունքների հասնելու համար։ Երկու երկրների ղեկավարներն էլ շատ ջերմ և դրական վերաբերմունք ունեն այս հարաբերությունների նկատմամբ ու սահմանային անցակետերի բացումը դեռևս օրակարգային հարցերի թվում է։ Ըստ նրա՝ այս պահին դեռ շատ աշխատանքներ կան անելու։

«Այժմ ցանկանում ենք բացել սահմանային անցակետերը և աշխատել՝ ձեզ հետ անմիջական կապ հաստատելով։ Ցանկանում ենք սեպտեմբերին կարևոր հանդիպում անցկացնել Երևանում՝ ձեր մասնակցությամբ։ Սպասում ենք հյուրեր Կարսից, Իգդիրից և Վանից։ Քննարկումներ ենք անցկացնում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունների հետ։ Սեպտեմբերին կայանալիք հանդիպման համար մենք կցանկանայինք ձեզ ողջունել Ալիջանի սահմանային անցակետում։ Սա խորհրդանշական մուտք կլինի։ Առաջին մուտքը կկատարեն գործարարները».- ընդգծել է Ղազարյանը։

Ղազարյանը պաշտոնապես հրավիրել է թուրք գործարար համայնքին սեպտեմբերին Հայաստանում կայանալիք խոշոր գործարար ֆորումին։ Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նեջդեթ Թաքվանն էլ հայտնել է, որ հավատում է, որ արդյունաբերողները և գործարարները կլինեն աշխարհի ապագայի ամենակարևոր դերակատարները՝ խաղաղության, բարօրության և համերաշխության համար։

«Մեր պատմական համագործակցության և մշակութային ժառանգության շնորհիվ Հայաստանը միշտ եղել է մեզ համար շուկա և մի երկիր, որի հետ մենք պետք է զարգացնենք համագործակցության հնարավորությունները։ 2014-ից ի վեր մենք աշխատում ենք այս հեռանկարը հաշվի առնելով՝ զարգացնելով հարաբերությունները, իրականացնելով առևտուր և հեշտացնելով այցելությունները մեր արևելյան հարևանների հետ», – նշել է Թաքվանը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
23:26 2.5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
23:56 Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա. Վենս
22:39 Բաքվի ներկայիս բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական սալի արանքում. իրանագետ
23:04 Արմավիրում ավտոտնակում կայանված «Chevrolet»-ում կրակ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի
23:19 Եթե ԱՄՆ-ն խախտի պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի. Ղալիբաֆ
21:19 Զինված հարձակում Գերմանիայում. կասկածյալը ծագումով թուրք է
00:01 «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ պարեկները վնասազերծել են կռվի մասնակիցներին․ կա 5 վիրավոր