Ժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանն ու նրա կինը ստանձնել են հայկական ամենապատվավոր ավանդույթներից մեկը՝ դառնալով հարսանիքի քավոր և քավորկին։
Այս կարևոր օրը հատկապես խորհրդանշական էր, քանի որ փեսացուն Սևակի կնոջ եղբայրն է։ Շքեղ ու բարձրակարգ կազմակերպված հարսանեկան արարողությանը զույգը ներկայացել է տպավորիչ և էլեգանտ կերպարներով՝ հայտնվելով ներկաների ուշադրության կենտրոնում։
Երեկոն վերածվել է իսկական աստղային հավաքույթի․ բեմում ելույթ են ունեցել հայտնի երգիչներ, իսկ ամենահիշարժան պահերից մեկը դարձել է հենց Սևակ Ամրոյանի կատարումը՝ նվիրված նորապսակներին։
Հարսանիքի ամենաշքեղ մանրամասները, աստղային հյուրերն ու բացառիկ կադրերը՝ դիտեք մեր հոլովակում։