copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 20:24 01-07-2026

Թուրքիան և Սիրիան փոխօգնության հուշագիր են ստորագրել

Թուրքիայի ներքին գործերի նախարարության և Սիրիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Դրանով կողմերը պատրավորվել են երկու երկրներում հնարավոր աղետների կամ արտակարգ իրավիճակների ժամանակ փոխադարձ օգնություն ցուցաբերել։

Բացի այդ, հուշագիրը ներառում է աղետներից պաշտպանության և ճգնաժամերի կառավարման ոլորտներում տեղեկատվության ու փորձի փոխանակում, ինչպես նաև փորձագետների փոխադարձ այցեր և համատեղ մասնագիտական վերապատրաստման ծրագրերի իրականացում։

Համաձայնությունը ձեռք է բերվել Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչիի Սիրիայում ունեցած հանդիպումների ընթացքում: Փաստաթուղթը թուրքական կողմից ստորագրել է նախարար Չիֆթչին, իսկ սիրիական կողմից՝ Սիրիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման նախարար Ռայեդ ալ-Սալիհը:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին