copy image url
Ներքին 3 ժամ առաջ - 14:59 21-06-2026

Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 22-ին՝ ժամը 11։00-12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Սուրենավան բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ: