copy image url
Արտաքին 2 ժամ առաջ - 22:05 20-06-2026

Ուկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին

Ուկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին: Նահանգապետ Ալեքսանդր Մոորի խոսքով՝ հարձակումը հետ է մղվել, ոչ ոք չի տուժել, ձեռնարկության աշխատակիցները տարհանվել են։

Սա Տյումենի վրա ուկրաինական ԱԹՍ-ների առնվազն երկրորդ հարձակումն է։ Առաջինը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերին։

Տյումենը գտնվում է ռուս-ուկրաինական սահմանից գրեթե երկու հազար կիլոմետր հեռավորության վրա։