Oragir.News-ի «Արդի» հաղորդաշարի այսօրվա հյուրը ՀՀ վաստակավոր նկարիչ, լուսանկարիչ ու բանաստեղծ Սամվել Սևադան է։
Սամվել Սևադան եղել է Երևանի գլխավոր նկարիչը, ԱՄՆ-ում բացել է հայկական առաջին գեղանկարչական դպրոցը, իսկ Երևանում ստեղծել է գեղանկարչության դպրոց՝ Sevada Art Studio-ն։
«Էմալե պրոֆիլը», «Կույսի համաստեղություն», «Կապույտ աղջիկ» և շատ այլ կտավներ գրավեցին շատերի ուշադրությունը ոչ միայն Հայաստանում, այլև այլ երկրներում. նա ներկայացրեց 30-ից ավելի ուշագրավ ցուցահանդեսներ աշխարհի տարբեր երկրներում։
Ծանոթացեք Սամվել Սևադայի արվեստին։
Մանրամասները` տեսանյութում։