copy image url
Ներքին 4 ժամ առաջ - 15:07 21-06-2026

Հայաստանի ծանրամարտի հավաքականը հանդես կգա նոր մրցումային մարզահագուստով

Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականն այսուհետ միջազգային մրցումներում հանդես կգա նոր մրցումային հագուստով:

Այս մասին հայտնում են ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:

«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի և հայկական արտադրության «Մելանտե» ընկերության համագործակցությունը շարունակվում է։ Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի մեր մարզիկների մրցումային մարզահագուստը կլինի հայկական արտադրության։ Նոր դիզայնով մրցումային հագուստն ունի հիմնական կապույտ գույն, «Armenia» գրառումը և Հայաստանի Հանրապետության զինանշանը։ Թիկունքի հատվածում կլինի ֆեդերացիայի տարբերանշանը»,- ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։