ԵՄ-ն միջնորդ չի լինի ուկրաինական հակամարտության հարցում, հայտարարել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Եվրոպական խորհրդի նախագահ Կոշտան:
«Մենք միջնորդներ չենք։ Մենք աջակցում ենք Ուկրաինային, մենք նրան օգնություն ենք ցուցաբերում, և մենք պատժամիջոցներ ենք կիրառել Ռուսաստանի դեմ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը Եվրոպական խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Կոշտան ասել էր, որ փորձել է դիվանագիտական կապեր հաստատել Ռուսաստանի հետ, բայց չի պնդում, որ միջնորդ է հանդես եկել։