Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, չնայած նրան, որ նա խելագար է և ցանկանում է, որ ուկրաինացիները այրվեն։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ինչպես հայտնում է Lenta-ն, Զելենսկին այդ հայտարարությունն արել է լրագրողների հետ զրույցում։
«Պուտինը ցանկանում է, որ մենք այրվենք. նա խելագար է։ Մեր գործընկերներն էլ դա զգում են։ Ուկրաինան, այնուամենայնիվ, պատրաստ է նրա հետ բանակցությունների։ Սակայն Եվրոպան պետք է լիարժեք ներգրավված լինի, որ մենք ունենանք ամուր դիրքորոշում»,- նշել է Ուկրաինայի նախագահը։