UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը ժամանել է Հայաստան։
Անվանի մարտիկն իր տելեգրամյան ալիքում կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես է նա գտնվում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ փաստացի ավետելով հայրենիք իր այցի մասին:
Սակայն սա միակ անակնկալը չէր մարտարվեստի երկրպագուների համար։ Պարզվում է՝ Ծառուկյանը Հայաստան է ժամանել ոչ մենակ. նրան ուղեկցում է UFC-ի աշխարհում չափազանց մեծ ճանաչում ունեցող ամերիկացի մոդել, բլոգեր և կոնտենտ-մեյքեր Նինա Դրաման։
Այսօր արդեն համացանցում նոր կադրեր են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են Արմանն ու Նինան միասին հաճելի ժամանակ անցկացնում Սևանա լճի ափին և վայելում հայկական բնությունը։