Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 1 ժամ առաջ - 19:28 12-06-2026

Նա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. «Փյունիկը»՝ Մխիթարյանի մասին

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունիսի 19-ին պաշտոնական այցով կլինի Երևանի «Փյունիկի» մարզադպրոցում:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը․ գրում է Armsport.am-ը։

​Մխիթարյանի այցը կկայանա հատուկ կազմակերպված փակ միջոցառման շրջանակում: Օրվա ընթացքում նախատեսված է հատուկ ծրագիր, որը կներառի ֆուտբոլիստի անցած ճանապարհին նվիրված կարճամետրաժ ֆիլմի ցուցադրություն, ինչպես նաև հանդիպում-զրույց ակադեմիայի սաների հետ՝ կյանքի և ֆուտբոլային ուղու վերաբերյալ։

​«Վերադարձ տուն՝ այնտեղ, որտեղից սկսվեց ամենամեծ ճանապարհը»,- նշված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

​Հիշեցնենք, որ ավելի վաղ Միլանի «Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն հայտնել էր, որ հայ ֆուտբոլիստը, որի պայմանագրի ժամկետն իտալական ակումբի հետ լրանում է այս ամիս, նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները վարում է ամբողջությամբ ինքնուրույն՝ առանց որևէ գործակալի միջամտության: