Լիբանանի ԱԳՆ ղեկավար Յուսեֆ Ռաջին հայտարարել է, որ Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հարցը չպետք է ներառվի ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրում։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նախարարը դեմ է, որ լիբանանյան իշխանություններից բացի որևէ մեկը բանակցություններ վարի Բեյրութի անունից։
«Լիբանանի հարցը պետք է անջատվի իրանական հարցից։ Մենք չենք հանդուրժի, որ որևէ մեկը մեր փոխարեն բանակցի կամ մեր անունից համաձայնագրեր ստորագրի։ Դա հաստատ ի վնաս մեզ կլինի... Բացի այդ, նախագահի (Լիբանանի. խմբ.) համարձակ որոշումը՝ ուղիղ բանակցել Իսրայելի հետ ԱՄՆ-ի աջակցությամբ, ապացուցեց, որ մենք կարող ենք ընտրել անկախ ուղի»,- ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ռաջին։