copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 15:48 12-06-2026

ԿԸՀ-ն փաստացի ընդունել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը. Գևորգ Ստեփանյան

Մերի Հակոբյան

Լրագրող

«ԿԸՀ-ն փաստացի ընդունել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարել է անցողիկ շեմը»,– լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Մայր Հայաստան» կուսայցության անդամ, ԲՀԿ ներկայացուցիչ Գևորգ Ստեփանյանը՝ անդրադառնալով ընտրությունների արդյունքների վերահաշվարկի գործընթացին։

Նրա խոսքով՝ կուսակցության կողմից ներկայացված տվյալներով հայտնաբերվել է լրացուցիչ 131 ձայն, ինչը, ըստ նրա, բավարար է շեմը հաղթահարելու համար։

«Էս մարդիկ մեր պնդումները ընդունեցին, որ մենք գտել ենք էդ 131 ձայնը։ Ասացին՝ այո՛, ձեր թվերը կներառվեն»,– նշեց Ստեփանյանը: Նա նաև անդրադարձավ երկու ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու որոշմանը՝ պնդելով, որ այդ իրավիճակի համար պատասխանատվությունը իշխանությունների վրա է։

«Իշխանության թույլտվության արդյունքում էս երկու տեղամասում երեկոյան 20:00-ից հետո մեր զինվորները գնացել են ու քվեարկել են։ Ոչ մեկ ընդդիմությունից չէր կարող դա անել։ Դա արել է իշխանությունը»,– հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը խնդրել է սպասել մինչև վերջնական որոշման հրապարակումը։

«ԿԸՀ-ի ներկայացուցիչը մեզ խնդրում է սպասել մեկ օր՝ վստահեցնելով, որ այդ թվերը գոյություն ունեն»,– ասել է նա։ ԲՀԿ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ եթե երկու ընտրատեղամասերի արդյունքների անվավեր ճանաչման որոշումն ուժի մեջ մնա, ապա անհրաժեշտ կլինի կազմակերպել նոր քվեարկություն։ «Մեր ավելի քան 2600 քաղաքացիներ ապօրինի զրկվել են իրենց ձայնի իրավունքից, և պետք է նորից քվեարկություն անցկացվի»,– նշել է նա։

Վերջնական որոշման վերաբերյալ, ըստ նրա, դիրքորոշումը կհայտարարվի ԿԸՀ-ի կոլեգիալ նիստից հետո։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը

Ձեզ գուցե հետաքրքրի